Այսօր հայ-ռուսական համագործակցությանը նվիրված միջազգային ֆորումի ժամանակ ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք նպատակ ունեին էլ ավելի խորացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա համագործակցությունը:
Մասնավորապես, համագործակցության հուշագրեր ստորագրվեցին ՌԴ Օմսկի մարզի կառավարության և ՀՀ Գեղարքունիքի մարզի աշխատակազմի միջև՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալական ոլորտներում:
ՌԴ Ռոստովի մարզի կառավարության և ՀՀ կառավարության միջև՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության շրջանակում:
Ծառայության մատուցման պայմանագիր՝ միջազգային կրթական ռեսուրսի ձևավորման, սննդի արդյունաբերության և անասնաբուժական հիվանդությունների որակի վերահսկման ոլորտում:
Համաձայնագրի կնքում՝ ՀՀ կլաստերների և տեխնոպարկերի ասոցիացիաների և նորարարական, արդյունաբերական զարգացման հիմնադրամի համագործակցության ոլորտում:
Մանրամասները` տեսանյութում: