Այսօր Երևանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովի շրջանակներում ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ընթերցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը համաժողովի մասնակիցներին:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Երկու երկրների դաշնակցային հարաբերությունները հիմնված են պատմական, մշակութային և հոգևոր արժեքների, ինչպես նաև բարեկամության և բարի հարևանության վաղեմի ավանդույթների վրա: Այդ կապակցությամբ կան մեծ հնարավորություններ՝ բոլոր ոլորտներում հետագա համագործակցությունը խորացնելու համար»:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ այն առաջարկները, որոնք կհնչեցվեն ֆորումի շրջանակներում, նոր մակարդակի վրա կդնեն հայ-ռուսական երկխոսությունն ու համագործակցությունը եվրասիական տարածքում:
ՌԴ նախագահը կոչ է արել նաև ամրապնդել հայ-ռուսական բարեկամությունը: