ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը ներկայացնում է Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների անունները։
Դեսպանության ճշտած տվյալներով՝ զոհված անձանցից երեքը ՌԴ քաղաքացի է, երկուսը՝ ՀՀ քաղաքացի:
Լունոնյան Ա.Պ. – ծնված՝ 1960թ., ՀՀ քաղաքացի
Պողոսյան Յու.Ս. – ծնված՝ 1954թ., ՀՀ քաղաքացի
Լազուկին Ա.Վ. – ծնված՝ 1968թ., ՌԴ քաղաքացի
Պանչենկո Վ.Մ. – ծնված՝ 1973թ., ՌԴ քաղաքացի
Մամչենկո Ս.Ս. – ծնված՝ 1999թ., ՌԴ քաղաքացի
Ավտովթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածով:
Նշվում է նաև, որ տեղի ունեցած խոշոր վթարի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՌԴ ԱԳՆ-ն՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին և առաջարկելով իր օժանդակությունը: