Կրեմլը՝ Պուտինի հետ Կարեն Կարապետյանի նշանակումը համաձայնեցնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը համաձայնեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Բացարձակ աբսուրդ է»,-«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Պեսկովի խոսքը:

Պեսկովը նշել է, որ Պուտինը ոչ մի կերպ չի ազդում Հայաստանի ներքին քաղաքականության վրա: «Դուք գիտեք, որ Ռուսաստանը չի խառնվում այլ երկրների ներքին գործերին, առավել ևս, մոտ գործընկերների, ինչպիսին Հայաստանն է»,-նշել է նա:




Լրահոս