Յունիբանկի օնլայն վարկային հայտերի քանակն աճել է կրկնակի անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկի U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի համար կարելի է դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Հաճախորդների հարմարավետության համար օնլայն վարկի հայտի ձևը տեղադրված է ոչ միայն բանկի կայքում`
www.unibank.am, այլ նաև ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/unibankarmenia

Շահավետ պայմանների շնորհիվ, Յունիբանկի «U-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ստացման գործընթացը: Վարկը տրամադրվում է կանխիկ դրամով, գումարը կազմում է մինչև 550 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 36 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: Վարկի գծով մարումները կարելի է կատարել նաև ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:
«Մենք միշտ ձգտել ենք, որպեսզի սպառողական վարկի ստացումը հաճախորդի համար լինի առավելագունս արագ և պարզ: Վարկային օնլայն հայտերն իրենց հարմարավետության շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում հաճախորդների մոտ: Վարկի համար կարելի է դիմել ցանկացած ժամանակ, առանց բանկ այցելելու և հերթ կանգնելու: Անցած տարվա համեմատ օնլայն հայտերի քանակն աճել է ավելի քան երկու անգամ», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

 




Լրահոս