Հովհաննես Հովսեփյանի վերջին վատությունը. չարաբաստիկ որոշումը կայացվել է մեկ գիշերվա ընթացքում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հովհաննես Հովսեփյանի վերջին վատությունը բիզնես շրջանակներում բողոքի եւ դժգոհությունների նոր ալիք է բարձրացրել: Անցած շաբաթ երրորդ ընթերցմամբ ԱԺ-ի կողմից ընդունված աղմկահարույց նոր Հարկային օրենսգիրքն արդեն տալիս է բացասական արդյունքը:

«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է ինտերնետ շահումով խաղեր եւ վիճակախաղեր կազմակերպող ընկերությունների կողմից վճարելիք պետական տուրքի շուրջ առաջացած աղմուկին: Ինչպես հայտնի է՝ 5 անգամ բարձրացվել է պետական տուրքը՝ ինտերնետ շահումով խաղեր եւ վիճակախաղեր կազմակերպման յուրաքանչյուր լիցենզիայի ներկայիս 100 միլիոն դրամի փոխարեն սահմանելով 500 միլիոն դրամ, այսինքն՝ մեկ կազմակերպությունը, որը կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր եւ վիճակախաղեր, պետք է ընդհանուր, ամեն տարի վճարի 1 միլիարդ ՀՀ դրամ պետական տուրք…

Իսկ ինչպես է կայացվել չարաբաստիկ որոշումը: «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` նախագծի շուրջ որեւէ քննարկում, այդ թվում` ոլորտի մասնագետների եւ ներկայացուցիչների հետ տեղի չի ունեցել: Ընդամենը մի գիշերվա ընթացքում հնչել է առաջարկն, ու կայացվել նախագիծն առաջ քաշելու որոշումը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս