ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկել է Բեռլինում Ուկրաինայի հարցով «Նորմանդյան քառյակի» հանդիպումը: Այս մասին, ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը ԱԽ-ի մշտական անդամներին տեղեկացրել է Բեռլինում կայացած հանդիպման արդյունքների մասին, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Սիրիայի հարցի շուրջ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկումների մասին»,-ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ նիստի ժամանակ քննարկվել են նաև սոցիալ-տնտեսական, ներռուսական ընթացիկ խնդիրները: