Ծրագիրը չի կարող իրականանալ, եթե հույսներս միայն կառավարության վրա դնենք. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արդեն Աժ-ում հաստատվեց վարչապետ Կարեն Կարապետյանի նոր ծրագիրը, ծրագրի դրական և բացասական կողմերի և ակնկալիքների շուրջ ArmLur.am-ը զրուցեց տնտսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:

Տնտեսագետը  նշեց, որ բացթողումների մասին չարժե խոսել, որովհետև ծրագիրը միշտ էլ տեղ ունի առավել մանրամասնելու, լավացանելու. «Պետք է նշեմ, որ այս տեսքով, որով ներկայացված է, շատ իրատեսական ծրագիր է և հասարակությանը հուզող որևէ ոլորտ չի անտեսվել: Կոնկրետ շեշտադրումներ են արված, իհարկե տնտեսության մեջ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, բայց որպես դրանք հաղթահարելու սկիզբ, մեկնակետի համար կան ճիշտ ընտրված թիրախներ»:

Մանասերյանի կարծիքով կարևոր է ոչ միայն, թե ինչ է գրված, այլ նաև, թե ինչպես է գրված. «Զգացվում է, որ կա որոշակի կամք և պատասխանատվություն: Վարչապետի պատասխանները ևս շատ համոզիչ են և պետք է նաև մի հանգամանք ևս նշել, որ ծրագիրը չի կարող իրականանալ, եթե հույսներս միայն կառավարության վրա դնենք:

Ծրագրի իրականացման համար Կառավարությունը ստանձնում է պատասխանատվություն, բայց դրա համար մենք էլ՝ հասարակությունը, պետք է պատասխանատվության մեր բաժինը վերցնենք»:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս