Ֆրանսիական ՊՍԺ-ն այս ամռանն իսկապես ցանկացել է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարին:
L’Equipe-ը հայտնում է, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Էլ-Հելաիֆին ամռանը մեկնել է Սան Պաուլու, որպեսզի բանակցի ֆուտբոլիստի հոր հետ: Սակայն Բրազիլիայի հավաքականի հարձակվողի գործակալը ներկայացրել է 2 պայման, որոնց պատճառով գործարքը չի կայացել:
Նախ Նեյմարի ներկայացուցիչը պահանջել է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ: Բացի այդ, ՊՍԺ-ն պետք է վճարեր ֆուտբոլիստի պարտքը, որը կազմում է 45 միլիոն եվրո: