Ղրղզստանի նախագահը կառավարության հրաժարականի մասին հրամանագիր է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությանը:

Կառավարության հրաժարականը կապված է 4 պատգամավորական կուսակցություններից ձևավորված խորհրդարանական կոալիցիայի կարգավիճակի կորստի մասին պաշտոնական հայտարարության հետ:

Աթամբաևը հայտարարել է, որ 2016թ. դեկտեմբերին երկրում նախատեսված սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեն կվերացնի հանրապետությունում ավտորիտարիզմի վերածնման նախադրյալները:




Լրահոս