Մոսկվայի, Տվերի և Բրյանսկի շրջաններում վտանգի նախավերջին՝ նարնջագույն մակարդակ է հայտարարվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այդ մակարդակը նշանակում է, որ տարերային աղետների, վնասի հասցման մեծ հավանականություն կա»,-հայտնել են հիդրոմետ ծառայությունում:
Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ ատլանտյան ցիկլոնը Մոսկվա կբերի առաջին ձյունը:
Ակնկալվում է, որ 12 ժամվա ընթացքում Մոսկվայում 3-5 սմ ձյուն կնստի, ճանապարհներին մերկասառույց կձևավորվի: