Ահա թե ինչու է Բիլ Գեյթսն իր երեխաներին առանց ժառանգության թողել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի տասնամյակ է՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը համարվում է մոլորակի ամենահարուստ մարդը:

Եթե հավատանք վիճակագրությանը, ապա նա ամեն րոպե աշխատում է 6 659 դոլար, իսկ նրա կարողությունը գնահատվում է մոտ 80 միլիարդ:

Նման ֆանտաստիկ կարողությամբ նա կարող էր ապահովել ոչ միայն իր երեխաներին, այլև թոռներին և մյուս սերունդներին: Սակայն նա այլ որոշում է կայացրել:

6

Ընտանեկան ժողովի ժամանակ Գեյթսն ու իր կինը հայտարարել են, որ իր կարողությունը կտարամադրվի բարեգործական հիմնադրամին: Իր երեխաների մասին Գեյթսն ասել է հետևյալը.

«Իմ երեխաները միլիարդներ չեն ստանա: Նրանք պետք է հասկանան, որ պետք է աշխատեն, և որ իրենց մասնագիտությունը պետք է օգտակար լինի հանրությանը»:

2

Արդյունքում ողջ կարողությունն անցել է «Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամին»:

3

Նա պատմել է, որ նման որոշումն ընդունելիս ոգեշնչվել է մեկ այլ միլիարդատեր՝ Ուորրեն Բաֆֆեթի օրինակով:

«Մենք Մելինդայի հետ որոշել ենք, որ ահռելի գումարների փոխարեն մեր երեխաները լավ կրթություն կստանան, որը կօգնի նրանց բացահայտել իրենց կարողությունները: Նրանք պետք է ինքնուրույն գտնեն իրենց կյանքում, այլ ոչ թե հույսները դնեն ծնողների միլիարդների վրա»,-ասել է Բիլ Գեյթսը:

5

Ինչպես նաև միլիարդատերը հայտնել է, որ իր 3 երեխաները՝ 20-ամյա Ջենիֆերը, 17-ամյա Ռորին և 14-ամյա Ֆիբին աջակցել են ծնողների նման նախաձեռնությանը:




Լրահոս