Զինհաշմանդամին անհրաժեշտ է 100 հազար դրամի դեղորայք. ինչո՞ւ աջակցություն չեն ցուցաբերում Առողջապահության ու Պաշտպանության նախարարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինհաշմանդամների աջակցության ծրագրի անդամ Հայկուհի Մինասյանը Armlur.am -ին տեղեկացրեց, որ զինհաշմանդամներից մեկին անհրաժեշտ է 100 հազար դրամի դեղորայք:

ArmLur.am-ի հետ զրույցում Հայկուհի Մինասյանը նշեց. «Պաշտպանության նախարարությունից  գրավոր մերժում է եկել, ասել են, որ պետք է դեղորայքը տրամադրի Առողջապահության նախարարությունը: Առողջապահության նախարարության ԹԵԺ գծի աշխատակիցն էլ ասաց, որ որևէ դեղորայք չի հասնում ըստ օրենքի: Բա ինչպե՞ս են ասում, որ զինհաշմադնամի ողջ առողջապահական ծախսերը հոգում է պետությունը»:

Զինհաշմանդամի անձնական տվյալները և  վերոհիշյալ դեղորայքի անունը չենք կարող նշել՝  ելնելով լրագրողական էթիկայի կանոններից:

Լիդա Եղիազարյան




Լրահոս