Ինչու է Վարդան Օսկանյանի կուսակցության անդամ Մանվել Եղիազարյանը մասնակցել «Քաղաքացիական պայմանագրի» համագումարին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին մասնակցում էր նաեւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը։ Սա ուշագրավ փաստ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս քննադատել է Վարդան Օսկանյանին, հատկապես Մարտի 1-ի առումով։ Իսկ Եղիազարյանը «Համախմբում» կուսակցության վարչության անդամ է։

«ՔՊ» վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը երեկ, ի պատասխան մեր լրագրողի հարցին, պարզաբանել է, որ ինքն անձամբ է հրավիրել իր մարտական ընկերոջը, եւ դա չի նշանակում, որ «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչն է մասնակցել իրենց համագումարին։ Սակայն, մեր տեղեկություններով, «ՔՊ» վարչությունը հատ-հատ քննարկել է հրավիրյալների ցանկը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս