Կառավարությունը չի սուբսիդավորելու գազի սակագնի նվազումը. որքան է կազմելու սակագինը. հայտնում է վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ գազի սակագնի նվազման շուրջ թյուրըմբռնում կա:

«Ես ճիշտն ասած մամուլը շատ չեմ նայել, բայց որոշակի թերըմբռնում կա: Առաջին թեզը՝ բյուջեն, կառավարությունը, որևէ սուբսիդավորում գազ մատակարարող ընկերությանը չի անում, որևիցե, ոչ ստվերային ո՛չ ուղիղ, ո՛չ մի ձև»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով` «Գազպրոմ Արմենիան» փորձում է մոտիվացնել, որպեզի շուկան մեծանա, ընդլայնվի և բիզնեսը հնարավորություն ունենա իր ինքնարժեքի վրա ակտիվ շուկայի մեծացման հաշվին աշխատի, որպեսզի բիզնեսը շահավետ դառնա:

Վարչապետը հավելեց, որ սպառողների համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, իսկ սոցիալապես անապահովների համար դարձել է 100 դրամ:




Լրահոս