Նախարարության մեջ Ռուզաննա Խաչատրյանի սենյակ չկա. Առողջապահության նախարարը` Սեյրան Օհանյանի կնոջ մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետպատվերի համակարգի փոփոխման շուրջ քննարկումներ են ընթանում:

«Ուսումնասիրում ենք հարցը, միգուցե չանդրադառնանք այդ մոդելին: Ոչ այնքան բողոքներով է պայմանավորված, որքան աննպատակահարմարությամբ», – նշեց նա:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի կնոջը` Ռուզաննա Խաչատրյանին, ով Ալթունյանի նշանակումից հետո արձակուրդում է և նշվում է, որ չի ցանկանում աշխատել նախարարի հետ, Ալթունյանը նշեց. «Ցավում եմ դրա համար: Եթե նա այդպիսի ցանկություն հայտնի, իհարկե պետք է մակագրեմ: Չկա նախարարության մեջ Ռուզաննա Խաչատրյանի սենյակ»:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս