Ցանկացած տեղեկատվական տեխնիկայի զարգացում չի կարող փոխարինել մարդկային շփմանը. Մարգարիտա Եսայանը` էլեկտրոնային ուսուցման համակարգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես  արդեն ArmLur.am-ը հայտնել էր, Ազգային ժողովում  2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացում կրթության ոլորտի բյուջեի նախագիծը ներկայացրել էր նախարար Լևոն Մկրտչյանը: Վերջինս նշելով, որ բյուջեի մեծ մասը կծախսվի աշխատավարձերի վրա, նաև ասել էր պետք է փոխվի դպրոցական համակարգը, քանի որ կան քիչ աշակերտներ ունեցող դպրոցներ և պետք է անցում կատարվի էլեկտրոնային ուսուցման համակարգի:

Այս առնչությամբ  ArmLur.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Մարգարիտա Եսայանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ կոնկրետ որոշ դասաժամեր, առարկաներ, որոշ պայմաններով պետք է անցնեն, համենայնդեպս նա այդպես է հասկացել:

«Ես դասավանդում եմ  բուհերում և ինքս, անկախ նախարարի հրահանգից, տարիների ընթացքում բազմիցս օգտվել եմ էլեկտրոնային ուսուցման համակարգից»: Վերջինիս կարծիքով՝ ուսանողի համար դա շատ արդյունավետ և արագ մեթոդ է:

Անդրադառնալով դպրոցներին` Մարգարիտա Եսայանը նշեց, որ ցանկացած տեղեկատվական տեխնիկայի զարգացումն ինչ բարձր մակարդակի ուզում է լինի, չի կարող փոխարինել մարդկային շփմանը:

«Ուսանողը կամ աշակերտը, երբ լսում է ուսուցչի ձայնը  և անմիջական, կենդանի շփման միջոցով ստանում է այն գիտելիքը, որը պետք է ստանա, ոչ մի բանով չի փոխվի, բայց քանի որ մենք 21-րդ դարում ենք, և գիտությունն առաջ է գնում, նաև մեր կրթական համակարգը պետք է փորձենք այս կամ այն չափով հարմարեցնել այս գիտության զարգացմանը: Կարծում եմ նախարարի առաջարկը այս նպատակն է ունեցել»,- հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս