Կյանքի սպասվող տևողությունը տղամարդկանց համար գրանցվել է 71,1 տարի, իսկ կանանց համար 78,2 : Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայացք» մամուլի ակումբում ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ըստ նրա` ժողովրդագրության տեսանկյունից մեր երկրում 65 տարեկանից սկսած՝ մահացության տվյալները ավելանում են:
Կարինե Կույումջյանն անդրադարձավ նաև 0-4 տարեկանների մահվան դեպքերին.
«Հայաստանում անցած տարվա համեմատությամբ, 0-4 տարեկանների մահվան դեպքերը 35-ով նվազել են՝ հասնելով 298-ի: Հիմնական մահվան պատճառ հանդիսացող հիվանդություններից ամենամեծ ցուցանիշը գրանցվել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից` 9 հազար 788 մահվան դեպք, որոնցում նվազման միտում կա»-ընդգծեց նա:
Բանախոսը խոսեց նաև մահացության այլ պատճառների մասին, որոնցից նշեց նորագոյացությունները, շնչառական հիվանդությունները, մարսողական և վարակիչ հիվանդությունները: