Գագիկ Խաչատրյանի դեմ մահաձորի ենթադրյալ պատվիրատուն արդարացվել է. Ալբերտ Երիցյանը՝ կատարվածի մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դեմ 2009 թվականի մայիսին մահափորձ կազմակերպելու մեղադրանքով մինչ օրս հետախուզման մեջ է գտնվում  «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ սեփականատեր, Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Ալբերտ Երիցյանի որդին` մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը: Այդ դեպքից հետո Երիցյանների «գործերը» վատացան, նրանք վաճառեցին իրենց ողջ ունեցվածքը եւ հեռացան Հայաստանից:

Իրադարձություններից 7 տարի անց Երեւանում «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ալբերտ Երիցյանի հետ` հետաքրքրվելով` ի վերջո, ինչո՞ւ իր որդին մահափորձ արեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ:

«Չկա նման բան, ոչ մի ապացույց չկա, որ իմ որդին հանցանք է կատարել: Թող Գագիկ Խաչատրյանը մտածի` ինչի մեջ է: Արդարությունը կհաղթի»: Հետաքրքրվեցինք՝ որտե՞ղ է  գտնվում հետախուզման մեջ գտնվող իր որդին: Պարզեցինք` նրա նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը առ ոչինչ է. Ռ. Երիցյանը ազատ շրջում է բոլոր երկրներում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս