Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավ-Մեդ» ԲԿ-ում լուրջ խախտումներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ վերջին շրջանում մահացած 15 ծննդկաններից երկուսի հարազատների միջեւ տեղի ունեցած հանդիպումից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մեր տեղեկություններով՝ ներկաներից մեկը նախարարին հարցրել է` ինչ քայլեր են ձեռնարկվում ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավ-Մեդ» բժշկական կենտրոնում խախտումները հայտնաբերելու ուղղությամբ:

Հարցին շտապել է պատասխանել հանդիպմանը ներկա փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ով այդ ընթացքում նախարարի խոսափողի դերն է ստանձնել: Ըստ փոխնախարարի` հայտնաբերվել են խախտումներ, որոնք վերացվել են: Ի պատասխան հարցի` ինչ խախտումների մասին է խոսքը, փոխնախարարն առաջարկել է երկուշաբթի օրը այցելել ԲԿ եւ տեղեկանալ տեղում: Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԲԿ-ում խախտումներն ավելի քան լուրջ են եղել: Մասնավորապես, այստեղ վերակենդանացման բաժանմունքը համապատասխան սարքավորումներ չի ունեցել: Օդափոխության միջոցները նորմայի սահմաններում չեն եղել եւ այլն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս