Թուրքիան Իսրայելի հետ կոնֆլիկտից հետո առաջին անգամ դեսպան է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան դեսպան է նշանակել Իսրայելում 2010թ. թուրք-իսրայելական կոնֆլիկտից հետո: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեսպան է դարձել Քեմալ Օքեմը, ով մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը, փոխանցում է BBC-ն:

Երեքշաբթի օրը Իսրայելը ևս նոր դեսպան է նշանակել Թուրքիայում:

2010թ. մայիսի վերջին կոնֆլիկտ էր տեղի ունեցել Իսրայելի և Թուրքիայի միջև: Այդ ժամանակ, երբ իսրայելցի զինծառայողները բարձրացել էին թուրքական նավը, որը խախտել էր Գազայի բլոկադան: Նավի գրավման ժամանակ իսրայելցի զինծառայողների հետ բախումների ժամանակ 10 թուրք քաղաքացի էր զոհվել: Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան ներողություն էր պահանջել, ինչպես նաև փոխհատուցում զոհվածների ընտանիքներին և Գազայի բլոկադայի դադարեցում: 2016թ. ամռանը Իսրայելն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման մասին համաձայնության էին եկել:Այդ համաձայնության կետերից մեկը դեսպանների վերադարձն էր:




Լրահոս