«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է երկու ոստիկանի սպանության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել նաև ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեղադրվում է նաև ոստիկանության ծառայակից Յուրի Տեփանոսյանի սպանության համար:

Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) ու 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն, զուգորդված պատանդ վերցնելով):




Լրահոս