Վոլոդյա Ավետիսյանը կոչ է արել աշխարհի բոլոր հայերին դուրս գալ փողոց և սկսել պայքարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ, խարդախության համար վեց տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը Վարդաշեն ՔԿՀ-ից աշխարհի բոլոր հայերին կոչ է արել դուրս գալ փողոց և պայքարել հանուն անկախության, ազատության և օրենքի:

«Համախմբվել հանուն հայ ժողովրդի և հայոց պետականության: Չհավատալ իշխանությունների խոստումներին: Այսօրվա իշխանությունները թքած ունեն հայ ժողովրդի վրա, նրանց նպատակն ընդամենը 3 հարց լուծելն է.

1. իշխանությունը պահել ամեն գնով` թեկուզ Հայաստանի կործանման

2. փող աշխատել ժողովրդին կեղեքելով, ժողովրդի տառապանքի գնով

3. ուժեղացնելով ճնշումը ժողովրդի նկատմամբ` խլելով անկախությունը, ազատությունը և օրենքը:

Ուստի, կոչ եմ անում հայ ժողովրդին դուրս գալ փողոց, պայքարի անկախության, ազատության և օրենքի համար»:




Լրահոս