Քաղաքական խարդավանքները՝ տուգանքի պատճառ. ՏՄՊՊՀ-ն գործիք է դարձել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն երկու օր է, գործարար ու քաղաքական դաշտը քննարկում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի եւ գարեջուր արտադրողների միջեւ առաջացած վեճը: Ինչպես հայտնի է, Երեւան գարեջուր ընկերությունը 110 մլն դրամ տուգանքի է ենթարկվել: Գյումրու գարեջուր գործարանի նկատմամբ եւս տուգանք գրելու գործընթաց է սկսվել ու էլի խոսքը մեծ թվերի հասնող տուգանքի մասին է:

Հասկանալի է, որ այս տուգանքները իրենց մեջ նաեւ ունեն նաեւ քաղաքական բաղադրիչներ, քանի որ Սամվել Բալասանյանին, իսկ ավելի ճիշտ նրա որդուն՝ Միսակ Բալասանյանին, խորհրդարանական ընտրություններից հեռու պահելու խնդիր կա: Եւ ահա այս հարցում քաղաքական խարդավանքների գործիքը դառնում է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, որը եւս ծնունդով Շիրակի մարզից է:

Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Շիրակի մարզից պատգամավոր դառնալու հավակնություն ունի նաեւ նախկին ԿԳԲ-ական Ֆելիքս Ցոլակյանը եւ Արման Սահակյանը: Հուսանք՝ հանուն ներիշխանական խարդավանքների, չի վտանգվի աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Գյումրու արտադրական հսկայի՝ Գյումրի գարեջրի փակումը»:

Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս