Նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար, անկուսակցական Վիգեն Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր, որ պատրաստվում է դիմում գրել ՀՀԿ-ին` խնդրելով իրեն անդամագրել իշխող կուսակցության շարքերը:
Նշենք, որ Վիգեն Սարգսյանը շարքային կուսակցական չի լինելու, իսկ թե ՀՀԿ-ում ինչ կարգավիճակ է սպասվում նրան, առաջիկայում կպարզվի:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի հետ` հասկանալու համար, թե արդյոք ՀՀԿ-ական դառնալը չի խանգարի՞ պաշտպանության բանակի կազմակերպման ու գործունեությանը:
Հարցին ի պատասխան Վազգեն Մանուկյանն ասաց, ոնց ամբողջ աշխարհում է, այնպես էլ Հայաստանում պետք է լինի:
«Եթե նա ուզում է մտնի ՀՀԿ կուսակցություն, թող մտնի, ինչն է խնդիրը: Բոլոր երկրներում էլ նախարարներն այս կամ այն կուսակցությանն են պատկանում: Ես այստեղ պրոբլեմ չեմ տեսնում»,- նշեց նա:
Լիդա Եղիազարյան