2016 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դիակը: Վերջինս Բերդ տրածաշրջանի Նորաշեն գյուղի բնակիչ էր:
Նշենք, որ Իվան Հայրապետյանի մոտ հայտնաբերվել էր բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածք:
Դեպքի առթիվ ArmLur.am-ը զրուցեց Նորաշեն համայնքի ղեկավար Գոռ Աբրահամայանի հետ: Վերջիս մեզ հետ զրույցում ասաց, որ նա ընտանիքի կրտսեր զավակն էր:
«Նորմալ ընտաիքի տղա էր: Մայրն ուսուցչուհի է, հայրն էլ նորմալ տղա է: Իրենից մեծ մի եղբայր ունի»,-հայտնեց նա:
Գյուղապետի խոսքով՝ շատ հանգիստ, համեստ բնավորությամբ տղա էր:
Նշենք, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։