Արմեն Ամիրյանը նախկին նախարարներին ընթրիքի էր հրավիրել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մշակույթի նախկին ու ներկա նախարարներն ընթրիքի սեղանի շուրջ շաբաթ երեկո քննարկեցին երկրի մշակույթին առնչվող հին ու նոր խնդիրներ ու որոշեցին մշակույթի նախարարների ոչ պաշտոնական խորհուրդ ստեղծել, որը պարբերաբար ու հնարավորինս հաճախակի կհավաքվի՝ քննարկելու մշակութային ոլորտի կարևոր խնդիրներն ու լուծումներ առաջարկելու։ Այս մասին տեղեկանում ենք նախարարությունից:

15107331_1127429717311326_590255984578143618_n

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարարներին, ինչպես նաև ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար Յուրի Մելիք-Օհանջանյանին իր ընտանեկան հարկի տակ ընթրիքիէր հրավիրել նախարար Արմեն Ամիրյանը։ Նախկին նախարարներից՝ Հակոբ Մովսես, Ռոլանդ Շառոյան, Արմեն Սմբատյան, Թամար Պողոսյան, Գևորգ Գևորգյան, Հովիկ Հովեյան և Հասմիկ Պողոսյան, ներկա չէր միայն Պերճ Զեյթունցյանը՝ առողջական խնդիրների պատճառով։

15095519_1127429777311320_8628032744777643752_n

15085646_1127429923977972_4591061189275897083_n

15094875_1127429993977965_2437273499407147334_n




Լրահոս