ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բնագավառի պատասխանատուների հետ շրջել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինհրապարակում, ծանոթացել շինարարության ընթացքին:
Շրջայցի ընթացքում շինարարական կազմակերպության ղեկավարը ներկայացրել է ընթացիկ վիճակը, Ն. Սարգսյանի կողմից առաջարկվել է այնպես կազմակերպել աշխատանքային գրաֆիկը, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքի շինարարությունը մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսը ավարտված լինի: Միաժամանակ, հանձնարարվել է նախագծողներին մշակել կենտրոնի կահավորանքի էսքիզը և ներկայացնել խոշորացված նախահաշիվը:
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունը ըստ 2015 թ. դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի՝ իրականացնում է հանրապետության առաջատար շինկազմակերպություններից մեկը՝ Հորիզոն-95 ՍՊԸ-ն:
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը 470 345 670 ՀՀ դրամ է, որից 2015 թվականին շինաշխատանքների կատարման համար հատկացվել է 49 0670700 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 98. 200 000 ՀՀ դրամ:
Օբյեկտի շինարարական աշխատանքները շարունակական են, ավարտը նախանշվում է 2017 թվականի աշնանը: