Բելառուսի սիրտը ցավում է Ղարաբաղի համար. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչպես Դոնբասի դեպքում բելառուսցիներն անտարբեր չմնացին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի համար է մեր ժողովրդի սիրտը ցավում»: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Trend-ը:

«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ. մենք պատրաստ ենք ապահովել Բելառուսի մայրաքաղաքում տարբեր ֆորմատներով հանդիպումների անցկացումը»,-ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոյի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Բելառուսի դիրքորոշումն անփոփոխ է մնում: «Խնդիրը պետք է լուծվի բացառապես բանակցային սեղանի շուրջ և միջազգային սկզբունքներին համապատասխան: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին՝ հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու հարցում»,-հավելել է Բելառուսի նախագահը:




Լրահոս