Ի՞նչ մակարդակում են Ծառուկյան-Օսկանյան հարաբերությունները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարդան Օսկանյանն օրերս ԱՄՆ-ում էր, ինչ առաքելությամբ` «Համախմբումից» չասացին, տեղեկացրին, որ երեկ վերադարձել է: Հարցին` Ծառուկյան-Օսկանյան հարաբերություններն ի՞նչ մակարդակում են, մեր աղբյուրն ասաց` նորմալ, սակայն արդեն մեկ տարի է, իրար չեն հանդիպել: Գրվեց, որ եթե Ծառուկյանի հետ չմիավորվեք, ընդհանրապես ընտրությունների չեք մասնակցելու։ «Աբսուրդ, նման հարց մեզանում չի քննարկվել, մենք Ծառուկյանի համար չէ, որ ստեղծվել ենք: Պետք է հասկանալ մի տրիվիալ ճշմարտություն. առաջիկա ընտրությունները ոչ այնքան կուսակցական, որքան ռեյտինգային քվեարկության արտահայտություն են:

Ճիշտ է՝ «Համախմբումը» հանդիպում-բանակցում է մի շարք ուժերի` «Ժառանգության», Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի հետ, սակայն մենք առավելաբար բանակցում-հանդիպում ենք ռեյտինգային-հայտնի անհատների հետ, որոնք հակված չեն, կամ նրանց «չեն վերցնում» ՀՀԿ-ի ցուցակով, եւ այլ ցուցակներում արտոնյալ դիրքում են ցանկանում լինել, մենք աշխատում ենք նրանց հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս