Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ դեռևս արժանի չէ «Պուտինի հետևակ» կոչմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մի անգամ ես ինձ Պուտինի հետևակ անվանեցի, և այդ արտահայտությունից միանգամից կառչեցին, սակայն ես դեռևս արժանի չեմ այդ կոչմանը»,-բացատրել է Կադիրովը:
Նա հավելել է, որ նվիրված է ՌԴ նախագահին և մեծ երջանկություն և բարձր պարգև կհամարի այդ կոչումը:
«Երազում եմ այդ մասին: Ես ընտրել եմ իմ հրամանատարին, Գերագույն գլխավոր հրամանատարին, և հավատարիմ եմ նրան: Աշխատանքի մեջ և կյանքում»,-խոստովանել է Չեչնիայի ղեկավարը:
Նրա խոսքով՝ նա երախտապարտ է Պուտինին ահաբեկիչների դեմ պայքարելու համար տրված հնարավորության համար: