ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվան Բինեին և Հադրութի հետ բարեկամացած Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիլեին։

ԱԳ նախարարը, կարևորելով Արցախի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու խորացումը, բարձր է գնահատել բարեկամության շրջանակի կողմից այս ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը։

Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։




Լրահոս