Հարց քաղաքացիներից` ովքե՞ր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ մանրամասն ներկայացնել, թե ովքե՞ր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք:

Վարազդատ Մելիքյան (57 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Մելիքյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել՝
1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով, անկախ աշխատանքային ստաժից,
2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետևեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետեւյալ աշխատանքային ստաժը.
Տարիքային խումբը

Աշխատանքային uտաժը՝ օրացուցային տարիներով

մինչեւ 23
2 տարի

23-ից մինչեւ 26 3 տարի

26-ից մինչեւ 29
4 տարի

29-ից մինչեւ 32
5 տարի

32-ից մինչեւ 35
6 տարի

35-ից մինչեւ 38
7 տարի

38-ից մինչեւ 41
8 տարի

41-ից մինչեւ 44
9 տարի

44-ից բարձր
10 տարի

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների մեջ գերակշռում են արյան շրջանառության հետ կապված խնդիրները՝ 31,5 տոկոս, հոգեկան հիվանդությունները՝ 10,9 տոկոս, նորագոյացությունները՝ 8,3 տոկոսը, նյարդային համակարգի հիվանդությունները՝ 8,1 տոկոս, էնդոկրին հիվանդությունները՝ 7,6 տոկոս, աչքի հիվանդությունները՝ 7,3 տոկոս: Հաշմանդամությունը հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետեւանքով առաջացած սոցիալական անբավարարություն է, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:




Լրահոս