Խաչփառում ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու նպատակով ինչ է հանձնարարել Արարատի մարզպետը. պարզաբանում է Խաչփառի գյուղապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես երեկ ArmLur.amհայտնել էր, Արարատի մարզի Խաչփառ գյուղում բնակիչների մեծ մասը հավաքվել է գյուղի վարչական տարածքով հոսող Հրազդան գետի մոտ և պահանջում է, որպեսզի գետի հունը 180 աստիճան փոխած  և մոտ 45 մետր խորությամբ ավերած ընկերությունների ներկայացուցիչները դադարեցնեն իրենց անօրենությունները:

Նշենք, որ երեկ խնդրի շուրջ  Խաչփառ գյուղ պետք է այցելեր  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

ArmLur.am-ը Խաչփառի գյուղապետ Ղազար Մարտիրոսյանից տեղեկացավ, որ երեկ մարզպետն ամբողջ կազմով եկել տեսել է և հիմա բոլոր կազմակերպություններին հանձնարարություններ է տվել ուսումնասիրություններ կատարել իրավական դաշտում:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս