Հայաստան ուղարկված տրանսֆերտների ներհոսքը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հոկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 60 մլրդ 400 հազար դոլար: Նկատենք, որ անցած տարվա հոկտեմբերի համեմատ՝ Հայաստան ուղարկված դրսի փողերի՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 21 մլն 568 հազար դոլարով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ հոկտեմբերին եւս տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ նվազել:

Այս տարվա տասը ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 556 միլիոն 540 հազար դոլար: Մինչդեռ 2015 թվականի տասը ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 738 միլիոն 16 հազար դոլար: Իսկ ահա ՌԴ-ից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը այս տարվա հոկտեմբերին եղել է 49 մլն 41 հազար դոլար, որը 2015 թվականի հոկտեմբերին կազմել է 66 մլն 1 հազար դոլար, իսկ ԱՄՆ-ից այս տարվա հոկտեմբերին ստացված զուտ ներհոսքը կազմել է 5393 դոլար, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 8411 դոլար:




Լրահոս