Հարավային Կորեայի նախագահ Պան Կին Խեի նկատմամբ իմպիչմենթ է հայտարարվել, փոխանցում է Bloomberg-ը:
Երկրի խորհրդարանի քվեարկության արդյունքներով՝ 234 պատգամավոր կողմ է քվեարկել, 56-ը՝ դեմ: 7 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Նոյեմբերի վերջին Պան Կին Խեն հայտարարել էր պաշտոնը լքելու պատրաստակամության մասին:
Նա ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ և հայտարարել է, որ եթե խորհրդարանը իշխանության անվտանգ փոխանցման համար միջոց գտնի, ապա նա կլքի իր պաշտոնը: