Samsung ընկերությունը Galaxy Note 7-ի պայթյունների պատճառ է անվանել անորակ մարտկոցներն ու խոստացել փոխարինել դրանք տեղադրված էլեմենտներով: Սակայն այդ քայլը չի նվազեցրել Galaxy Note 7-ի ինքնաբռնկման քանակը:
Ընկերությունը խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել 2016թ. Galaxy Note 7-ի պայթյունների հետաքննության արդյունքները:
Սմարթֆոնի ներքին պարունակության ուսումնասիրությունից հետո ինժեներները եզրակացրել են, որ մարտկոցների պայթյունները տեղի են ունեցել մասերի խիտ դասավորվածության պատճառով:Լիցքավորման համար հավելյալ տարածք է պահանջվում, սակայն երբ այն լիցքավորվում է, ծավալը մեծանում է: Դրա համար անհրաժեշտ է մոտ 10% ազատ տարածք, որը չի գտնվել Galaxy Note 7-ի մոտ: