«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 12-ից հրավիրված ՀՀ ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծի քննարկումն է, որն ուժի մեջ կմտնի 2017-ի հուլիսի մեկից: Ասել է, թե օրինագծի հիմնական դրույթներով մինչ այդ ապօրինի հարստացողները չեն պատժվի: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից փորձեց պարզել` մտավախություն չունի՞ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վերահսկիչ պալատը տիկնոջը պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ում խախտումներ էր հայտնաբերել:
«Նման բան չի եղել, սուտ է»,- պատասխանեց Նաղդալյանը: Վստա՞հ եք, որ փաթեթի ընդունումից հետո խնդիրներ չեք ունենա օրենքի հետ, թեեւ արդեն դե յուրե վաճառել եք ընկերությունը, հետաքրքրվեցինք Նաղդալյանից. «Ո՛չ, մտավախություն չունեմ, որեւէ հարցով, մեկ էպիզոդով, ապօրինի հարստացման կամ որեւէ այլ բանի մասին որեւէ անհանգստություն չունեմ»,- շտապեց արդարանալ Հերմինե Նաղդալյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: