ՀՀԿ-ում որոշել են ջավախահայության քվոտան նոր խորհրդարանում մեկով պակասացնել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Եկող տարի ձևավորվելիք նոր խորհրդարանում լինելու է Ջավախքը ներկայացնող ոչ թե երկու, այլ մեկ պատգամավոր։ ՀՀԿ-ում որոշել են, որ ջավախահայության քվոտան նոր խորհրդարանում պետք է մեկով պակասացնել։ Դա է պատճառը, որ ներկայումս սրվել են Շիրակ Թորոսյանի ու Տաճատ Վարդապետյանի հարաբերությունները։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ի որոշմամբ այդ մեկ թեկնածուն, ըստ ամենայնի, լինելու է Շիրակ Թորոսյանը։ Նման ընտրության պարագայում, չի բացառվում, որ Տաճատ Վարդապետյանը կդիմի Գագիկ Ծառուկյանին նրա դաշինքով խորհրդարան մտնելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս