Եթե լինի քաղաքական որոշում` ես ռեյտինգային ընտրակարգով կմասնակցեմ. Արման Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքներ: Այնուհետև, պատասխանելով լրագրողների հարցերին, Սահակյանը խոսեց նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի վաճառքի մասին և հայտնեց, որ 28 միլիոն դոլար մեկնարկային գնով հայտարարված աճուրդը չի կայացել, քանի որ գնորդ չի եղել:

Արման Սահակյանի խոսքով`  շենքի արտաքին տեսքի հետ կապված փոփոխություններ չեն լինի  և հնարավոր գնորդի համար ֆիքսված են կետեր, որոնց մեջ է մտնում նաև հենց այդ հանգամանքը:  Արման Սահակյանն անդրադարձավ նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին իր հնարավոր մասնակցությանը:  «Եթե լինի քաղաքական որոշում, ապա ես ռեյտինգային ընտրակարգով կմասնակցեմ»,- ասաց նա:




Լրահոս