Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի համար անցնող կապիկի տարին ազդեցության կորուստներ պարգեւեց: ՀՀ նախագահի նստավայրում եւ լրատվական դաշտում ունեցած դերակատարությունը տարվա երկրորդ կեսից հետո կտրուկ նվազեց:
Օձի տարում ծնվածների համար աքաղաղի տարվա ընթացքում արմատապես կփոխվի վերաբերմունքը կատարվող իրադարձությունների նկատմամբ, առաջին հերթին՝ իրենց եւ իրենց շրջապատի: Մեծ դժվարություններ կառաջանան Ձեր շրջապատի առաջխաղացման հարցերում, եւ անգամ ներպալատական ինտրիգները գուցե չօգնեն հասնել ցանկալի արդյունքին:
Աստղերը խորհուրդ են տալիս գործել չափավոր պահանջատիրության դաշտում եւ մի կողմ դնել մաքսիմալիստական, մոնոպոլ ձգտումները, որոնք կարող են ի վնաս Ձեզ օգտագործվել: 2017 թվականին Ձեր անձնական կյանքում ունեցած խաղաղությունը ձգտեք պահպանել, քանի որ տարին վայրիվերումներով լի է լինելու:
Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում
Պետական եւ քաղաքական այրերի ապագան գուշակեց Թագուհի Թովմասյանը