Հանրապետության տարածքում`
Հունվարի 11-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ին կնվազի 3-5 աստիճանով (բացառությամբ Արարատյան դաշտի), այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում`
Հունվարի 11-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան` մառախուղ:
Երևանի հունվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.6 0C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.8 0C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.5 0C