Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ մինչ ընտրության օրն ինչ աշխատանք ուզում եք տարեք. մանրամասներ Ամանորին նախորդող ՀՀԿ ԳՄ նիստից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամանորին նախորդող ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ ընտրությունները արդար պետք է անցնեն, մինչ ընտրության օրն ինչ աշխատանք ուզում եք տարեք՝ այդ օրը պետք է «չեպե» չլինի։ ԳՄ-ին տեղեկացվել է, որ Կարեն Կարապետյանը չի լինելու նախընտրական ցուցակում, օրենքը թույլ չի տալիս գրանցել որպես պատգամավորի թեկնածու, վերջինս՝ որպես թիմի վարչապետի թեկնածու, իրականացնելու է լուրջ քարոզչություն՝ տնտեսական մասով։ ՀՀԿ նախընտրական քարոզչության, հիմնական պատասխանատուն Արմեն Աշոտյանն է, շտաբում է նաեւ նախագահի նախկին օգնական Սևակ Լալայանը։ Շտաբը կղեկավարի Սերժ Սարգսյանը, մյուս հարցերի վերջնական լուծումը, թե ովքեր կլինեն շտաբում, տեղակալների ինչ համամասնություն կլինի, ինչ դերակատարություն կունենա շտաբի նախկին պետ Հովիկ Աբրահամյանը թողնվել է հունվարի 13-ից հետո՝ երբ Սերժ Սարգսյանը կվերդառնա արտերկրից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս