Թուրքական խորհրդարանի պատգամավորները ծեծկռտուք են կազմակերպել երկրի սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով CNN Turk-ին:
Քննարկումները վերածվել են ծեծի այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները փակել են ամբիոնը:
Թուրքական NTV հեռուստաալիքը պարզաբանում է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի տեղակալ Ֆաթիհ Շահիմը քթի կոտրվածք է ստացել: