Թրամփը պատմել է հակառուսական պատժամիջոցների նկատմամբ իր պլանների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է պահպանել գործող նախագահ Բարաք Օբամայի սահմանած հակառուսական պատժամիջոցները «որոշ ժամանակով»: Այս մասին նա պատմել է The Wall Street Journal-ի հարցազրույցում:

Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ չի բացառում հետագայում պատժամիջոցների չեղարկումը:

«Եթե մենք կարող ենք միասին աշխատել, և եթե Ռուսաստանն իսկապես օգնում է մեզ, ապա ինչո՞ւ չչեղարկել պատժամիջոցները»,-ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահը հայտարարել էր, որ դրական գործոն է համարում ռուսական կողմի հետ հարաբերությունների կարգավորումը:




Լրահոս