Կառավարությունը ոչ միայն ասուլիսով հանդես եկավ, այլ ներկայացրեց 100 օրվա գործունեության վերաբերյալ փաստաթուղթ: Ես չեմ հիշում, որ կառավարություններն իրենց գործունեության 100 օրն ամփոփեին այդպես պատասխանատու և ներկայանալի: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Սա նշանակում է, որ կառավարությունը գիտակցում է այն պատասխանատվությունը, որ ստանձնել է այս փուլում հասարակության առջև: Մյուս կողմից, առանձնապես փորձում է հանդես գալ բաց, հասկանալի: Այդ փատաթուղթը տպավորիչ է, և անկասկած ձևավորում է վստահություն կառավարության գործունեության նկատմամբ», – նշեց նա:
Հարությունյանի խոսքով` բոլորն էլ գիտակցում են, որ 100 օրվա ընթացքում աստղեր երկնքից չես իջեցնի: «100 օրը շատ կարևոր էր հասկանալու համար, թե ծրագրային մոտեցումների ուղղությամբ քայլեր կատարվում են, թե ոչ: Այդ քայլերն իրենց էությամբ նախադրյալներ են` հետագա զարգացումների համար: Պետք է նշել, որ այդ նախադրյալները անհրաժեշտ, բայց բավականին անբավարար են, որ կարճ ժամանակում ենթադրենք ռեալ տեղաշարժեր», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան