Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր խոսել է թե՛ Սեյրան Օհանյանի, թե՛ Արամ Սարգսյանի հետ. ի՞նչ որոշում կկայացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն»-ը քննարկումներ է անցկացնում բոլոր-բոլորի հետ, առաջիկայում կհրապարակենք արդյունքները: Այս մասին «Ազատության» ուղիղ եթերում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ կուսակցությունում միշտ էլ խնդիրներ եղել են:

Նրա խոսքով` պատեհ չէ հետաքրքրվել կուսակցության լուծարման մասին: «Կարող եմ ներկա դրությամբ ասել, որ կուսակցությունը շատ կարևոր փորձաշրջանի մեջ է», – նշեց նա, հավելելով. «Լեցուն քաղաքական գործիչներ կան, ում հետ ես տարաձայնություններ եմ ունեցել, ովքեր ինձ վիրավորել են: Կուսակցությունը պետք է որոշի՝  այս շրջանում առանձին գնալ, դաշինքով, թե այլ եղանակով»:

Այն դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը Սեյրան Օհանյանին, Վարդան Օսկանյանին մարտի 1-ի մեղավորներ է համարում, Հովհաննիսյանը նշեց. «Ամեն մեկն ունի իր տեսակետը: Ես էլ միայն հասա մարտի 2-ին, համարեք նաև ինձ մեղսակից, որ ներկա չէի լինի: Մեղսակից էին բոլոր նախագահները, բոլոր նրանք, ովքեր կրակեցին»:




Լրահոս