ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ այս գիշեր ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գուրգեն Հարությունի Սարգսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ArmLur.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնեց, որ համեմատաբար լարվածություն քիչ է եղել. «Զինծառայողի վիրավորվելու փաստը դեռևս պետք է պարզվի: Դա մարտական գործողության հետևանք չէր, այլ զենքի ոչ ճիշտ օգտագործման»:
Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ կայուն է եղել, ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել: Հակառակորդը շարունակել է խախտել զինադադարի ռեժիմը:
Լիդա Եղիազարյան