Եվրախորհրդարանը նոր ղեկավար է ընտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստրասբուրգում երկուշաբթի օրը Եվրախորհրդարանի նոր ղեկավար է ընտրվել իտալացի Անտոնիո Տայանին, ով առաջադրվել էր Եվրոպական ժողովրդական կուսակցության (քրիստոնյա դեմոկրատներ) կողմից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ասվում է ԵԽ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Տայանին ավելի վաղ զբաղեցրել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի և Եվրախորհրդարանի ղեկավարի տեղակալի պաշտոնները:

«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ պետք է որոշումներ գտնենք: Այդ որոշումները երբեք չեն գտնվել նրանում, որպեսզի ունենանք ավելի ու ավելի շատ Եվրոպա, սակայն չեն եղել նաև եվրոպական ծրագրի փլուզման ծրագրում»,-ասել է Եվրախորհրդարանի նորընտիր ղեկավարը:

«Որպես Եվրախորհրդարանի ղեկավար՝ ես պարտավորվում եմ լինել նեյտրալ, ծառայել բոլոր եվրոպացիներին և ուղղորդվել այն հարցերի լուծմամբ, որոնք իսկապես կարևոր են՝ անվտանգություն, միգրացիա և աշխատատեղերի ստեղծում»,-վստահեցրել է Տայանին:




Լրահոս