Կենդանիների և բույսերի որոշ տեսակներ անհետանում են: Պարզվում է, որ կան մթերքներ, որոնք ևս պատկանում են այդ թվին:
Մթերքներ, որոնք գրեթե ամեն օր օգտագործում ենք:
Բանան
Նիդեռլանդներում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում աշխատող գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ բանանը լիովին կվերանա աշխարհի երեսից մի քանի տասնամյակ անց: Եվ դրա պատճառ կհանդիսանա «Արևադարձային մրցավազք -4» (tropical race 4, TR4) սնկի պատճառով, որն այժմ տարածվում է Պակիստանում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում:
Գինի
Գինու անհետացման պատճառ կլինի գլոբալ տաքացումը: Բարձր ջերմաստիճանի պատճառով խաղողը չի հասցնի հավաքել այն համային հատկանիշները, որոնք անհրաժեշտ են լավ գինի ստանալու համար:
Մեղր
Գիտնականները նկատել են, որ ամենատարածված և օգտակար մեղուների տեսակը կտրուկ նվազում է: Այդ երևույթը ստացել է «մեղուների պարսի փլուզման սինդրոմ» անվանումը, երբ մեղուները միևնույն ժամանակ լքում են փեթակն ու այլևս չեն վերադառնում:
Սուրճ
Ավստրալացի գիտնականները եզրակացության են հանգել, որ արդեն 2050թ. սուրճի ծառերի աճեցումը կնվազի 2 անգամ: Իսկ արդեն 2080թ. այն լիովին կվերանա:
Ծովաձուկ
Այդ տեսակի վերացում է կանխատեսվում արդեն 2050թ:
Շոկոլադ
Մոտ 50 տարի անց Երկիրը կմնա առանց շոկոլադի կամ այն չափազանց թանկ կլինի, և դրա պատճառ կլինի կակաոի պակասը:
Ավոկադո
Այն աճեցնելն ավելի դժվար և ծախսատար է դարձել: 1 կգ ավոկադո աճեցնելու համար անհրաժեշտ է մոտ 272 լ ջուր:
Գարեջուր
Գիտնականներն ու ողջ աշխարհից գարեջրագործները մտավախություն են հայտնում, որ գարեջուրը շուտով կկորցնի իր համը: